Չունենք, չունենք, ոչ մի բան էլ չունենք.Սեյրան Սարոյան
«Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը ոչ մի տարածք չի կորցրել: Չունենք, չունենք, ոչ մի բան էլ չունենք», - Ազգային Ժողովում լրագրողներին ասաց Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ ի պատասխան 800 հեկտար տարածքի վերաբերյալ լրագրողների հարցին: Ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապրիլի առաջին օրերին 800 հազար հեկտար անվտանգության գոտուց հայկական կողմը կորցրել է ընդամենը 800 հա-ն:
