ԸՕ-ն երրորդ ընթերցմամբ ընդունվեց
Կողմ ՝ 102, Դեմ ՝ 17, Ձեռնպահ ՝ 3 ձայների հարաբերակցությամբ, ԱԺ արտահերթ նիստին ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախքան քվեարկությունը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կատարվել են խմբագրական որոշակի շտկումներ: Նա ընդգծեց, որ ԲՀԿ կուսակցության նկատառմամբ մի քանի շտկումներ են կատարվել, որից հետո ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
