Ադրբեջանական բանկերը վարկ չեն տալիս Արցախին սահմանակից շրջաններին
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ադրբեջանական բանկերը կտրականապես հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին: Օրինակ, Թարթառի շրջանի Իսմայիլբեյլի գյուղի բնակիչ Թեյյուբ Սաֆարզադեն պատմել է modern.az կայքին, որ օրերս դիմել է Accesbank եւ Nikoil բանկերի Բարդայի շրջանի բաժանմունքներին, սակայն նրան ասել են, թե՝ «Թարթառը հայերը զավթելու են։ Թարթառին փող տալ չենք կարող»: Ադրբեջանցին դիմել է եւս մի քանի բանկերի եւ ստացել նույն պատասխանը։ Նման դեպքերը ունեն համատարած բնույթ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
