Մադուրոն `Վենեսուելայում տնտեսության արտակարգ ծրագիր սահմանելու մասին
«Առաջիկայում երկրում արտակարգ տնտեսական միջոցառումներ կիրականացվեն: Առաջիկա ժամերին մենք ուժի մեջ կմտցնենք երկրի տնտեսության վերանայման, ինչպես նաև ազգային, տարածաշրջանային և տեղական ծավալների արդյունավետ տնտեսության կառուցման արտակարգ ծրագիրը», -հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Մադուրոյի խոսքով` այդ միջոցների նպատակն է «մեծացնել արտադրության հիմնարար աճը, ապրանքների բաշխումը և գների կարգավորումը»: Նոր տնտեսական ծրագիրը կներկայացվի երկրի խորհրդարանին:
