Արտակարգ իրավիճակ «Ֆլեշ» բենզալցակայանների պահեստում. . ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պողոտա 42 հասցեում գտնվող (Տեցի կռուգի մոտ) Ֆլեշ-ին պատկանող բազայում դեռևս անհայտ պայմաններում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել 60-ից ավելի հրշեջ-փրկարարներ` 10 մարտական հաշվարկով, ովքեր հսկայակայն աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու համար: Հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 կանչ: Դեպքի վայր է ժամանել փրկարար-ծառայության պետ Սերգեյ Ազարյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Հրշեջ-փրկարարների մի խումբ պայքարում է կրակի մարման դեմ, մի մեծ խումբ էլ հովացնում են մյուս բենզաբակերը , քանի որ կա լուրջ վտանգ, որ այն նույնպես հնարավոր է բռնկվի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել վատթարագույնից, հակառակ դեպքում` տեղի կունեներ պայթյուն, ինչը մեծ ավերածություններ ու վնաս կպատճառեր նաև բնակչությանը: Հրդեհի վայրում աշխատել են թիվ 3,2,8,1,5,7,15 հրշեջ-փրկարարական ջոկատները, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, Հարավկովկասյան երկաթուղուն պատականող հրշեջ-գնացքը: Տեղում են եղել նաև Երևանի շտապօգնության, 1-03 ծառայության, գազի ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար, որի մեջ եղել է 700 տոննա տարողությամբ պահեստավորված բենզին: Թե ինչն է եղել կրակի պատճառը, այս պահին ճշտվում է: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am