ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կանևրան և ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը մտահոգություն են հայտնել Թուրքիայի խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխության առաջարկի առնչությամբ, որը նախատեսում է վերացնել այն պատգամավորների անձեռնմխելիությունը, ում գործով դատարանը հետաքննություն է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ գրասենյակը:
Հայտարարության մեջ Կանևրան ընդգծել է, որ պատգամավորների անձեռնմխելիությունը հանդիսանում է որպես ազատ գործելու երաշխիք, մինչդեռ դրա վերացումը ռիսկի տակ է դնում Թուրքիայում իշխանությունների տարանջատումը` վնասելով երկրի խորհրդարանական կյանքի բազմակարծությանը: «Թուրքիան ԵԱՀԿ 56 երկրների հետ պարտավորվել է աջակցել քաղաքական բազմակարծությանը և տրամադրել քաղաքական կուսակցություններին ու կազմակերպություններին անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներ` թույլ տալով մրցել միմյանց դեմ օրենքի և իշխանությունների առաջ հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք թուրքական իշխանություններին հորդորում ենք տեր կանգնել այս հանձնառությանը»,- նշել է Լինքը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը