Ադրբեջանի պետական ընկերությունների պարտքը ԿԲ-ին գերազանցում է կես միլիարդ մանաթը

Ադրբեջանի հաշվիչ պալատի հետազոտությունների համաձայն` պետական երաշխավորությամբ Կենտրոնական բանկից վարկ վերցրած մեծ թվով պետական ընկերություններ չեն կարողանում վերադարձնել մայր վարկերն ու տոկոսները, իսկ ԿԲ-ին նրանց ունեցած պարտքն արդեն գերազանցում է 500 մլն մանաթը: Վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ասվում է Հաշվիչ պալատի «Ադրբեջանի  2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին» զեկույցում: Պարզվել է, որ Ադրբեջանի ԿԲ-ի կողմից տրված նպատակային վարկերի մասով ներքին պետական պարտք համարվող նպատակային վարկերի` հաշվարկային տարում մնացորդը կազմում է 3 մլրդ 769,78 մլն մանաթ, որի 376,46 մլն մանաթ մասը ժամկետանց հիմնական պարտքային պարտավորություններն են, 122,85 մլն մանաթ մասը` ժամկետանց պարտքերի տոկոսային պարտավորությունները: Ադրբեջանի ԿԲ-ի հիմնական պարտատերերն են «Ազերալյումինիում» (76 մլն մանաթ), «Ազերէներժի» (29,9 մլն մանաթ), «Ադրբեջանի օդային ուղիներ» (104,15 մլն մանաթ) պետական ընկերությունները: «Հաշվիչ պալատի հետազոտությունները ցույց են տվել, որ ԿԲ-ին պարտք պետական ձեռնարկությունների ֆինանսական վիճակը գնալով ծանրանում է, եւ ԿԲ-ին պարտքերը ժամանակին վերադարձնելու հնարավորությունը խիստ նվազում է, ինչն իր հերթին մեծացնում է պետական երաշխիքով վարկերի` պետբյուջեի հաշվին վերադարձնելու ռիսկը», -գրում է թերթը: «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Վիճպետկոմին, հաղորդել է, որ 2016 թվականի առաջին 4 ամիսներին ՀՆԱ-ի արտադրությունն Ադրբեջանում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,5 տոկոսով նվազել է: Ադրբեջանական Վիճպետկոմի տվյալներով` ընթացիկ տարվա 4 ամսում Ադրբեջանի ՀՆԱ-ի 61,5 տոկոսն ընկել է ոչ նավթային հատվածի վրա: Միաշամանակ շինարարության եւ տրանսպորտի ոլորտում ակտիվության անկման պատճառով ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ նվազել է 6,8 տոկոսով: Ադրբեջանում վերջին 4 ամսում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1756,7 մանաթ, ինչը 5,6 տոկոսով փոքր է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Դոլարային արտահայտությամբ դա հավասար է 1122,6 դոլարի: Ադրբեջանի կառավարության կանխատեսումներով` 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով: Fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերլուծությանը, հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում 34,2 տոկոսով պակաս կապիտալ ներդրումներ են կատարվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Report.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայությանը, հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառության ծավալը 34,3 տոկոսով կրճատվել է` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ադրբեջանի Վիճպետկոմն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանից նավթամթերքի արտահանման ծավալը 2016 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 29 տոկոսով, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 57,3 տոկոս: Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի բանկային հատվածում պրոբլեմային վարկերի տեսակարար կշիռը գնահատել է 20 տոկոս մակարդակի: Marja.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած վարկերը: Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է: OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի մինչեւ 820 հազար բարելի: Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am