Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները: Թուրքիայի նախագահը հերթական անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վարշավայում պլանավորված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցը: Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին, որը ներկա է եղել այդ հանդիպմանը, հայտարարել է, որ Էրդողանը հանդիպման ժամանակ անկասկած է համարել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Քննարկվել են նաև ռազմավարական կարևորություն ունեցող այն նախագծերի իրագործումը, որոնք երկու երկրներն իրականացնում են Ադրբեջանի հետ: Դա մասնավորապես վերաբերում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման խնդրին: Էրդողանը հույս է հայտնել, որ այդ նախագծի իրագործումը կավարտվի այս տարի:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը