Մուշարաֆին դատարանն արդարացրել է սպանության գործով
France Presse-ը՝ հղում անելով Մուշարաֆի փաստաբանին,հայտնում է,որ Պակիստանի դատարանն այսօր արդարացնող վճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ, գեներալ Պերվես Մուշարաֆի համար՝ Բելուջիստանի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիին 2006 թվականին սպանելու գործով։ Բուգտիին, որը դեմ է հանդես եկել Մուշարաֆի ռեժիմին և կողմ՝ Բելուջիստանի ինքնավարությանը, Մուշարաֆի կառավարությունը մեղադրել է հեղաշրջման նախապատրաստման համար։ Գեներալը գործով գրավի դիմաց ազատ էր արձակվել 2013 թվականի հոկտեմբերին։ Նա անցնում է ևս մի քանի գործով։
