ԱԺ աշխատակազմի ծառայողական մեքենաններ են կրճատվել
Այսօր Աժ-ում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս տարի ծառայողական մեքենաններ են կրճատվել: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ԱԺ աշխատակազմի ո՞ր աշխատողներն են այլևս հանրային տրանսպորտով գալիս աշխատանքի, թե՞ դրանք բալանսում եղած մեքենաներն են: Ի պատասխան Հ. Թովմասյանն ասաց, որ սրանք այն մեքենաներն էին, որոնք բալանսում կային, բայց չէին օգտագործվում, իսկ այս պահին օգտագործվում է 69 մեքենա:
