Քուվեյթը հետ է կանչել իր դեսպանին Իրանից
BBC-տեղեկացնում է,որ Քուվեյթը հետ է կանչել իր դեսպանին Իրանից,այսպիսով դառնալով 5-րդ պետությունը , որ վերջին օրերին հետ է կանչում դեսպանին իսլամական հանրապետությունից:Ավելի վաղ իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին Թեհրանից հետ էին կանչել նաև Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Սուդանը և Արաբան Միացյալ Էմիրությունները:Դեսպանին հետ կանչելու պատճառը Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրի մահապատժից հետո Իրանի արձագանքն է: Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները Թեհրանին մեղադրում են իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:
