Թալիշում հիմա անվտանգ է.Սեյրան Օհանյան
Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ համայնքում այս պահի դրությամբ անվտանգ է.; «Իհարկե, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: Այսօր պաշտպանության բանակը իր ստորաբաժանումներով ծառայություն է իրականացնում: Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է, կրակոցները քիչ են: Այս ամենը հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծեն, որպեսզի ժողովուրդը հետ վերադառնա»,- ասաց Ս. Օհանյանը:
