Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան. Նա գտնվում էր Մոսկվայում
«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան: Նա վերջին շրջանում գտնվում էր Մոսկվայում: Հայտարարության մեջ հիշեցվում է նաև, որ Բաբայանի հրամանատարության շնորհիվ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 6 ամսում հաջողվել է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել: «Սամվել Բաբայանի փորձն ու հմտությունները անգնահատելի դեր կարող են ունենալ նաև այսօր»,- տարածած հայտարարությամբ նշում է Բաբայանին աջակցող քաղաքացիական նախաձեռնությունը:
