IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Հնդկաստանը որոշել են ընդլայնել առևտրային հարաբերությունները՝ դրանք հասցնելով տնտեսական համապարփակ կապերի մակարդակի:
Այդ մասին Թեհրանում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի վարչապետի այցը Թեհրան կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը:
«Իրանի էներգետիկ ռեսուրսները և Հնդկաստանի օգտակար հանածոների հարուստ պաշարները երկու երկրներին հնարավորություն կտան համագործակցել արդյունաբերության տարբեր ոլորտներում»,- ասել է ԻԻՀ նախագահը:
Խոսելով ռազմավարական նշանակություն ունեցող իրանական Չաբահար նավահանգստի զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի մասին՝ Ռուհանին հայտարարել է, որ այդ նավահանգիստը կարող է խորհրդանիշ դառնալ Իրանի ու Հնդկաստանի միջև:
Ռուհանին կարևորել է նաև բանկային, զբոսաշրջային, գիտական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը