Զարինի կիրառման նշաններ են հայտնաբերվել
Корреспондент-ի փոխանցմամբ` ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի զեկույցում քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները Սիրիայում զարինի կամ նմանօրինակ թունավոր նյութի օգտագործման հետքեր են հայտնաբերել: Այդ եզրահանգմանը փորձագետները եկել են Սիրիայում թունավոր նյութերի հնարավոր կիրառման 11 դեպք ուսումնասիրելուց հետո: «Որոշ դեպքերում տուժածները ենթարկվել են որոշակի թունավոր նյութերի, հավանաբար, զարինի ազդեցությանը, ինչը ցույց են տվել որոշ խմբաքանակի արյան փորձանմուշները», - ասվում է զեկույցում:
