ՊԵԿ-ում «մաղարիչով» աշխատանքի չեն ընդունում. ՊԵԿ նախագահի տեղակալ
«ՊԵԿ-ում աշխատանքի տեղավորվելու համար մարդկանցից որևէ մեկը գումար՝ «մաղարիչի» տեսքով չի վերցնում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր համակարգում աշխատանքի ընդունվելու համար գումար չեն տալիս: Եթե որևիցե մեկը կարող է դա փաստել, թող փաստի: Ցանկացած մարդ կարող է պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել ու աշխատանքի անցնել: Այդ ժամանակներն անցել են շատ-շատ վաղուց», - ԱԺ-ում վստահեցրեց Պետեկամուտների նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև, թե տարեկան որքան է կազմում նրա աշխատավարձը: «Տարեկան իմ եկամուտները կազմում է տասնհինգ միլիոն դրամ», - հնչեց Ա.Ալավերդյանի պատասխանը:
