Սեյրան Օհանյան. Կամավորները հանձնում են հերթափոխն ու վերադառնում
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ,որ կամավորական ստորաբաժանումներն այս օրերին մեծ աջակցություն են ցուցաբերել Պաշտպանության բանակին. «Նրանք իրենց ծառայությունն իրականացրել են հերթափոխով: Ովքեր ցանկություն են հայտնում ներկա գտնվել Պաշտպանության բանակում, դեռևս ներկա են, իսկ ում կարիքն այս պահին չկա, հանձնել են հերթափոխն ու վերադարձել:Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Փորձի համադրմամբ կարողացանք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը», - լրագրողներին ասաց Ս.Օհանյանը:
