Ոնց ֆռա, էտ եվրասիականի հարցը պիտի պզիկին դնի. Վարդան Այվազյան
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկուման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Սակայն մինչև Ատոմ Ջաջուղազյանը կպատասխաներ, պատգամավոր Վարդան Այվազյանը տեղից արձագանքեց. «Ոնց ֆռա, էտ եվրասիականի հարցը պիտի պզիկին դնի»:
