ԱԺ-ում մեկնարկեցին 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները
Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ, մեկնարկեցին 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:Բյուջեի հիմնական ցուցանիշները ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ինչպես տեղեկացրեց՝ 2015 թ-ին տնտեսական աճը կազմել է 3%: Տնտեսական աճը տեղ է ունեցել մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցության ֆոնին:
