Վանդալիզմ Կոտայքի մարզում. վանդալը կամ վանդալները «գլխատել են տղային ու աղջկան»
Դեռ ԽՍՀՄ տարիներին հայաստանաբնակներն ու զբոսաշրջիկները Երևան-Սևան ավտոճանապարհին հպարտանում էին այնտեղ տեղադրված «Հավերժության ժապավեն» հուշարձանով, որի քանդակագործը ճանաչված մտավորական Դավիթ Բեջանյանն է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաթիվ անգամներ անհայտ անձի կամ անձանց կողմից ոտնձգություններ կատարվեցին արձանի նկատմամբ: Վանդալները «գլխատել էին» աղջկան և մի տևական ժամանակ էր՝ տղան մնացել էր միայնակ: Այսօր՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես են վանդալները արձանը ամբողջովին ավերել՝ «գլխատելով նաև տղային»:
