Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերել են ծխախեղդ եղած մարդու դի
Այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 37 շենքի 17 բնակարանում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ Օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը՝ միջանցքում՝ հատակին հայտնաբերել են տանտիրոջ՝ 87-ամյա Անդրանիկ Ահարոնյանի դին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
