Ողբերգական դեպք Լոռու մարզում․ լճակում հայտնաբերվել է երեխայի դի
Այսօր՝ մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00 -ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անտառաշեն գյուղին հարակից լճակում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը գյուղ են ժամանել Լոռու հրշեջ փրկարարները։ Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Լճակում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 12- ամյա Արկադի Ասլանյանի դին։ Մանրամասները՝ shamshyan.com-ում
