Ողբերգական դեպք. Քաշաթաղի «տաք ջրեր» լճում երեք մարդ է խեղդվել
Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում այսօր՝ մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է երեք մարդ։ Խեղդվողների ինքնությունը ճշտվում է: Նախնական տեղեկություններով՝ նրանցից երկուսը Գորիսի բնակիչներ են, մեկը՝ Քաշաթաղի: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ սկզբում նրանցից մեկն է փորձել լիճը մտնել և խեղդվել է, որին փորձել են օգնել մյուս երկուսը, սակայն չի հաջողվել և երեքն էլ խեղդվել են։ Շարունակությունն՝ այստեղ
