Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը 1000 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցանակ է շահել Թուրքիայի նախագահի մասին վիրավորական բանաստեղծություն հորինելու համար:
The Guardian-ի փոխանցմամբ` Ջոնսոնի կատակային ոտանավորը, որը հրապարակվել է The Spectator պարբերականում, պատասխանն է գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին դատապարտելուն ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի: Բանաստեղծության մեջ խոսվում է Էրդողանի` այծի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին:
Ջոնսոնին հաջողվել է հաղթել The Spectator-ի կազմակերպած «Նախագահ Էրդողանի վիրավորական պոեզիայի մրցույթում»: Նշվում է, որ մրցույթում մասնակցության հազարավոր հայտեր են ընդունվել:
Մրցանակային գումարը նվիրաբերել է ընթերցողներից մեկը:
Ջոնսոնը, ում նախապապը թուրքական ծագում է ունեցել, «սկանդալ» է անվանել այն, որ գերմանական դատարանը արգելել է Բեմերմանին կրկնել թուրք նախագահի մասին իր երգիծական բանաստեղծության ընթերցումը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը