Կլիչկո. Կիևը կհասցնի պատրաստվել «Եվրատեսիլ-2017»-ին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մյուս քաղաքները, բացի մայրաքաղաքից, չեն հասցնի պատշաճ կերպով պատրաստվել «Եվրատեսիլ-2017»-ին: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին նա նշել է «112 Украина»-ի եթերում: «Մենք մի տարի ունենք, որպեսզի մրցույթն ընդունենք բարձր մակարդակով, և Կիևն այսօր ունի լավագույն հնարավորությունները մի տարվա ընթացքում պատրաստվելու»,-ասել է նա:
