Սիրիացի զինվորականները Համայում ոչնչացրել են ավելի քան հարյուր գրոհայինների
Սիրիայի զինվորականները երկրի արևմտյան Համա գավառում գործողությունների ընթացքում ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների ավելի քան 100 գրոհայինների: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին: Բանակի մի մասը ճեղքել է էլեկտրակայանում ահաբեկիչների պաշտպանությունը և նրանց ետ մղել գավառի հարավային Հուրբինաֆսահ բնակավայրի խորքերը: «Գործողության ընթացքում զինվորականները գրավել են Հուրբինաֆսահից հյուսիս և արևելք ընկած կարևոր դիրքերը, ոչնչացրել ավելի քան 100 ահաբեկիչների և 10 տրանսպորտային միջոցներ՝ գնդացիրներով»,- հայտնել է աղբյուրը:
