Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը այսօր Facebook-ի իր էջում գրել է, թե իբր Դոնեցկի մոտ 300 բնակիչներից կազմվել է մի խումբ, որոնց ուղարկելու են Լեռնային Ղարաբաղ կռվելու:
«Դոնեցկից Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի Սանկտ Պետերբուրգի հետախուզական վարչություն են տեղափոխվել մոտ 300 գրոհայիններ, հիմնականում՝ հրաձիգներ ու ականազերծողներ: Գրոհայինների հագին եղել է ռուսական զինվորական հագուստ՝ վրան հայերեն ինչ-որ գրություն: Գրոհայիններից ստացած տեղեկատվության հմաձայն, խումբը դասընթացներ է անցնելու Ռուսաստանի տարածքում, ինչից հետո Լեռնային Ղարաբաղում մասնակցելու է ռազմական գործողությունների: Խմբի տեղափոխումն իրականացվել է «Урал» ավտոմեքենաներով»,-գրել է Տիմչուկը:
Նա նշել է, թե դրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին, որոնք այն ստուգելու միջոցներ ունեն եւ համագործակցում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:
Նշենք, որ նախկինում Տիմչուկը քանիցս իրականությանը չհամապատասխանող եւ երբեմն Ուկրաինայի ՊՆ-ի կողմից հերքված տեղեկույուններ է տարածել:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը