Սահմանագծում ընթացող ռազմական գործողություններն ապացուցեցին համազգային միասնականության ներուժը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասված է. Ջերմորեն ողջունում եմ հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Ուրախ եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությանը արձագանքել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել են Հայաստանի և Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները: Երկու հայկական պետությունների հետագա ամրապնդման համար հույժ կարևոր են հետագա ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված հետևողական և համակարգված ջանքերը, որոնց հիմնական իրագործողները քաղաքական կուսակցություններն են: Տեղյակ եմ, որ համաժողովի մասնակցության հրավերին արձագանքել են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ, սակայն պատրաստակամություն են հայտնել միասնաբար նախանշել ուղիներ հասարակության ներսում քաղաքական կուսակցությունների գործունեության, տեղեկատվության, քաղաքացիական հասարակության ու արտաքին կապերի, Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Համոզված եմ, որ նման ձևաչափը քաղաքական կուսակցություններին հնարավորություն կընձեռի ներկուսակցական դիրքորոշումների հիման վրա ամրագրել նաև միասնական համազգային դիրքորոշումեր: Առավել ևս, որ շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ընթացող ռազմական գործողությունները հերթական անգամ ապացուցեցին համազգային միասնականության ներուժը և մեր ժողովրդի՝ ազատ ապրելու և այդ ազատությունը պաշտպանելու վճռականությունը: Ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ բանակ և ազգային արժեհամակարգի հենքի վրա գործող ժամանակակից քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգեր: Կրկին ողջունելով հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ համաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am