Ջոզեֆ Բայդենն ու Իլհամ Ալիևը ԼՂ-ի մասին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մայիսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև Վիեննայում ԱՄՆ նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կարևորությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։
