Ալավերդիում հնչած կրակոցներից վիրավորված տղամարդը հիվանդանոցում մահացել է
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Ալավերդիում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վիրավորում ստացած Էդուարդ Պողոսյանը, ով ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ժամեր առաջ հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, որ մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում հնչել էին կրակոցներ, որի արդյունքում Վարդան Ավագյանը, ստացած հրազենային մարմնական վնասվածքներից, տեղում մահացել էր, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
