ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումն անբարոյական է
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը չունի ոչ օրինական, ոչ էլ բարոյական հիմք, առավել ևս, որ հենց Վաշինգտոնն է զբաղվում զենքի վաճառքով, որը կիրառվում է պաղեստինցիների և Եմենի քաղաքացիների դեմ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 11 ընկերությունների ու անձանց դեմ՝ բալիստիկ հրթիռների փորձարկման ծրագրին աջակցելու համար։
