Մայիսի 20-ին Օրյոլում բացում են մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Զորահրամանատարի արձանն արդեն կանգնեցված է Տանկիստների պուրակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են մարզի վարչակազմում:
«Հուշարձանի նախագիծը մշակել և բրոնզով մարմնավորվել է օրյոլցի քանդակագործ Ալեքսեյ Ռիվկինը: Բաղրամյանի հուշարձանն իրենից ներկայացնում է մարշալի երեքմետրանոց քանդակն ամբողջ հասակով: Մարշալի ոտքերի մոտ ընկած են տապալված գերմանական դրոշներ և էսէսական զինանշանը»,- նշել են վարչակազմում: Հուշարձանն ստեղծվել է մասնավոր միջոցներով, նախագծի արժեքը շուրջ10 միլիոն ռուբլի է: Հուշարձանի բացմանը կմասնակցեն տարածաշրջանի նահանգապետ Վադիմ Պոտոմսկին, քաղաքացիներ և վետերաններ:
Բաղրամյանը (1897-1982) զորքերի հրամանատար էր Կուրսկի ճակատամարտի ընթացքում: Բաղրամյանի հրամանատարությամբ գործող 11-րդ բանակի միավորումները մյուս բանակների հետ համատեղ հաջողությամբ ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը, ինչի շնորհիվ 1943 թվականի հուլիսի 29-ին ազատագրվեց Բոլոխով քաղաքը, օգոստոսի 5-ին՝ Օրյոլը: Այս հաջողությունների համար բանակի հրամանատարն ստացավ Սուվորովի առաջին աստիճանի շքանշան և գեներալ-գնդապետի կոչում: 1955 թականին Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում: Օրյոլում զորահրամանատարի անունն է կրում փողոցներից մեկը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը