Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից կզրկեն
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 531 պատգամավոր, որոնցից 373-ը կողմ է քվեարկել փոփոխություններին, իսկ 138-ը՝ դեմ: 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 9 քվե դատարկ է եղել, իսկ 3-ը՝ անվավեր: Սահմանադրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացումից հետո:
