Հռոմի պապը ելույթ է ունեցել ներգաղթյալների առաջ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել է մի քանի հազար ներգաղթյալներին, որոնք հավաքվել են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հռոմի պապն ասել է, որ ներգաղթյալները հանդիսանում են պատմության, մշակույթի ու կարևոր արժեքների կրող ու կոչ է արել նրանց չկորցնել հույսը: Հռոմի պապի ելույթի ժամանակ ներգաղթյալները, ներառյալ՝ ապաստան հայցողները, ծածանել են իրենց երկրների դրոշները: Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել եվրոպական երկրների ղեկավարներին լինել հյուրընկալ այն մարդկանց նկատմամբ, որոնք փրկվում են պատերազմից ու աղքատությունից: Նա նաև դարձել է նաև պատմության մեջ երրորդ Հռոմի պապը, ով այցելել է Հռոմի գլխավոր սինագոգ:
