Կառավարությունը սխալ տեղից է բռնել. Լևոն Զուրաբյան
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Մենք կառավարության մենաշորհների դեմ պայքարին չենք հավատում:Կարող է ձևի համար մի քանիսին թողնեն բենզին ու շաքարավազ ներկրել։ Բայց կա մի պարզ ցուցանիշ՝ եթե նկատեք բենզինի և այլ ապրանքների կտրուկ անկում, ուրեմն մենաշնորհների դեմ պայքար կա։ Ցածր գները որո՞նք են՝ թեկուզ մոտ վրացական գներին։Հայաստանում ստեղծված է շատ հիվանդ արատավոր համակարգ, որում անգամ դրամավարկային քաղաքականությունը սպասարկում է օլիգարխիայի շահերը»։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ կառավարությունը սխալ տեղից է բռնել, եթե ծառայողական մեքենաներն է կրճատում. «Ամենամեծ խնդիրը ապօրինի մենաշնորհները և կոռուպցիան վերացնելն է»։
