«Մոսֆիլմը» սպասում է Լեոնարդո դի Կապրիոյին
«Մոսֆիլմը» սպասում է Լեոնարդո դի Կապրիոյին: Ռուսաստանցի ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն ավելի կոնկրետ հայտարարել է, որ ինքը պատրաստակամ է նկարահանել ամերիկացի դերասանին, ով օրերս հայտնել էր, թե ցանկանում է մարմնավորել Ռուսաստանի նախագահին, , հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Բորտկոն ասել է, որ Դի Կապրիոն լավ դերասան է, և իր համար պատիվ կլիներ նկարել նրան կինոյում՝ անգամ Լենինի դերում: Սակայն նշել է, որ Դի Կապրիոյի հետ համագործակցության հեռանկարները կախված են սցենարից:
