ԱՄՆ-ն Թեհրանին կվճարի 1.7 մլրդ դոլարի պարտքը
ԱՄՆ-ն Թեհրանին կվճարի 1.7 մլրդ դոլարի պարտքը: Լրատվամիջոցները մանրամասնում են, որ խոսքը Թեհրանին ունեցած 400 մլն դոլար պարտքի մասին է, որ սառեցվել էր 1981-ից: Այժմ դրան են գումարվել այս տարիների ընթացքում կուտակված տոկոսները, որոնք կազմում են լրացուցիչ 1.3 մլրդ դոլար, հաղորդում է France Presse-ը: Նախօրեին կողմերը Հաագայում վերջնական համաձայնության էին եկել այս խնդրի շուրջ: Ժամանակին Իրանն այս գումարով ԱՄՆ-ից ռազմատեխնիկա պետք է գներ, սակայն հետագայում առքուվաճառքը վեր էր ածվել տասնամյակներ տևած դատավարության: Այժմ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ խնդիրը լուծված է:
