Նա կանխել է թալանը

Ազգային ժողովում երեկվանից քննարկվում է Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը, որը զեկուցում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:Նա արդեն չի խուսափում ներկայանալ հանրությանը, ինչպես երկու տարի առաջ, երբ իր աղմկահարույց զեկույցից հետո հրապարակային նախատինքներ ստացավ Սերժ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ 2012 թվականի ՎՊ զեկույցում աղմկոտ բացահայտումներ կային, Իշխան Զաքարյանն այն ժամանակ հայտարարեց, որ բյուջեի 70 տոկոսը յուրացվում է: Սերժ Սարգսյանի կոտիպ նկատողությունից հետո Իշխան Զաքարյանն այլևս ցնցող բացահայտումներ չի անում: Այս երկու օրերին էլ ակնհայտ դարձավ, որ Զաքարյանի մոտ այլեւս չկա նախկին էնտուզիազմը եւ նա խորհրդարան չի գալիս մալուխը ձեռքին ու թալանչի չի հանում պետապարատի որոշ պաշտոնյաներին։ Դա հասկանում են բոլորը ու փորձում պարզաբանում ստանալ Իշխան Զաքարյանից։ Մասնավորապես Թեւան Պողոսյանը հարցրեց, թե ինչո՞ւ են տարեցտարի իր ներկայացրած տարեկան զեկույցի ծավալները նվազում:Պատգամավորը հիշեցրեց, որ ՎՊ 2013 թվականի զեկույցը բաղկացած էր 60 էջից, 2014 թվականինը՝ 34 էջից, իսկ 2015 թվականն ընդամենը 25 էջ է: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է բացատրվում այս նվազումը: Իշխան Զաքարյանըպատասխանեց, որ ՎՊ համար թիվ մեկ խնդիրը ընթացիկ հաշվետվության հրապարակումն է, ինչն էլ բարեխղճորեն արել են: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա հաշվետվությունն էլի պիտի նվազի, որովհետև մենք մոտենում ենք այն սկզբունքներին, որը չի պարտադրում, չի ենթադրում և չի ասում մեզ՝ տարվա ընթացքում ինչքան դուք ունեցել եք ընթացիկ հաշվետվություններ, դրանք հավաքեք ու դարձրեք տարեկան հաշվետվության մաս»,- հայտարարեց նա: Ընթացիկ հաշվետվությունները 1400 էջ են կազմում և, Իշխան Զաքարյանի խոսքով, եթե այդ ամբողջ փաթեթը դարձնեն տարեկան հաշվետվություն, պատկերացրեք, թե ինչ կստացվի. «Հաջորդ տարվա հաշվետվությունը էլի պետք է նվազի, որովհետեւ մոտենում ենք Ինտոսայի սկզբունքներին: Դա մեզ չի պատրադրում, որ ընթացիկ հաշվետվությունները հավաքենք եւ կազմենք ամփոփիչ հաշվետվություն: Պատկերացնում եք դա ինչ ծավալ կկազմի՝ 2000 էջից ավելի»,- փորձեց արդարանալ Զաքարյանը:Նա նաև փորձեց արդարացումներ գտնել իր նախորդ բացահայտումների առիթով՝ ասելով, թե թերությունները վերացված են: «Հիշում եք, 2012 թվականին ասել էի, Արգավանդի խաչմերուկին կային հողեր, որոնք վաճառվում էին հինգ-վեց դրամով, բայց շուկայական գինը մոտավորապես 800 կամ 1000 դոլար էր: Հիմա այս պահին վստահ կարող եմ ասել, որ գրեթե չկա տեղ, որ կադաստրային արժեքից ցածր գնով վաճառվեն հողերը: Այն, ինչ որ կար, չկա: Շինարարության ոլորտում ծավալային հավելագրումների մասին էի խոսել, բայց վերջին երկու-երեք տարիներին ես էդ մասին չեմ խոսում, որովհետև նայում եմ՝ չկա»,- ասաց Զաքարյանը: Պատգամավորը ճշգրտող հարց տվեց, թե կարո՞ղ է ասել, որ ցանկացած ոլորտ, որ Վերահսկիչ պալատը ստուգել է, այնտեղ իրավիճակի բարելավում է տեղի ունեցել: «Այո, կան ոլորտներ, որտեղ մեր ստուգումներից հետո խախտումների դինամիկա չենք տեսնում: Չենք տեսնում հատկապես այն ոլորտներում, որը տեւական ժամանակ՝ 2-3 տարի եղել է մեր վերահսկողության տիրույթում...Հողի վաճառքները, օրինակ: Էսօր չենք կարող տեսնել մի տեղ, որտեղ կադաստրային արժեքից ցածր գնով հող վաճառվի: Արդյո՞ք սա կարող ենք բավարար համարել, ոչ, բայց այն ինչ կար, չկա»,- պատասխանեց Զաքարյանը:ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ՎՊ-ի աշխատանքը, սակայն թերացումներ ևս նկատեց: «Պարոն Զաքարյան, 6-7 տարի առաջ երբ ներկայացնում էիք զեկույցը, բերվում էին թվեր, որ բյուջե է վերադարձվել 1 միլիարդ, 2 միլիարդ, ընդհուպ մինչև 4 միլիարդ դրամ: Դա նշանակում է, որ այն ժամանակ ՎՊ-ն կարողանում էր բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ նոր սկսված վերահսկողությամբ մեծ թվով գումարներ վերադարձնել: Իսկ հիմա խոսքը գնում է 100-ավոր միլիարդների մասին։ Դա նշանակում է, որ այս տարիներին ՎՊ-ն իր առջև դրված խնդիրները կարողացել է կատարել»,- ասաց նա: Նիկոյանը նշեց, նաև, թե ՎՊ-ին իրավունք է տրված հանրային ֆինանսների ամբողջական վերահսկողություն իրականացնել: «Եթե հիմա պահանջում են այստեղ, թե հանրային ֆինանսների ամբողջական վերահսկողություն ինչու չեք իրականացրել, տեղին է, համենայն դեպս ՎՊ-ին օրենքն այդ իրավունքը տվել է»,- ասաց նա:Փաստորեն, ստացվում է, որ Իշխան Զաքարյանի ու ՎՊ գործունեությունը ոչ թե զսպվել է տարիներ առաջվա հանրահայտ հաշվետվությունից հետո, որ պալատը այլեւս նման բացահայտումներ չի անում, քանի որ դրա իրավունքը չունի, այլ, որ շնորհիվ Իշխան Զաքարյանի ղեկավարած ահուսարսափ կառույցի ստուգումների թալանն ու յուրացումները իսպառ վերացել են։ Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am