Կուսակցության համագումարը կանցկացվի Երեւանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում
«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը կանցկացվի Երեւանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ «Հիլթոն» հյուրանոցների համաշխարհային ցանցի հայաստանյան ներկայացուցիչ DoubleTree By Hilton-ում, հունիսի 17-ին, որի ժամանակ Վարդան Օսկանյանը կընտրվի կուսակցության նախագահ։ Հրավիրյալների ցանկը կուսակցությունում, «համախմբված», գաղտնի են պահում»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
