Առաջին տղայիս անունը Մոնթե եմ դնելու

Ինչ-որ մի պահի, երբ մեքենան իջնում է լեռնալանջի ասֆալտով, կամ կիրճի գլխով անցնող ոլորանին, անսպասելի, անակնկալ, առանց զգուշացնելու՝ Ղարաբաղը ներխուժում է քո տարածք: Այդ պահը միայն պատահականորեն կարող է համընկնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի հայտնվելուն: Այն կապ չունի նաև գծված ու չգծված, ճանաչված ու անճանաչում սահմանների հետ: Ղարաբաղը սկսվում է այնտեղ, ուր կրծքիդ, ձեռքի ափը զգուշորեն դնելու պես, հանկարծ զգում ես արցախյան ոգու ծփանքը: Զարմանալի հանդարտություն ունի իր մեջ այս երկիրը: Այն սկսվում է նրա ժայռոտ գագաթներին ու լեռների անտառածածկ մարմիններում, տարածվում է խոնավ դաշտերի կանաչ բերրիության մեջ, թանձրանում է նրա քաղցր թթաստաններում և ամբարվում է ճյուղերն արմատների պես՝ երկինքները խրած պտղաբեր այգիներում: Այդ հանդարտության մեջ, երբեք չերևալով ամբողջությամբ, աննկատ, անորսալի շարժումներով, օձի պես հանգիստ ու վտանգավոր, իր լոգանքն է ընդունում պատերազմի մառախուղը: Դու գիտես՝ բավական է մի անզգույշ շարժում, և այդ փափուկ օձը ակնթարթարեն վերածվելու է պողպատե շառաչուն հանդերձանքով վիշապի, և մառախուղը դառնալու է քարեղեն… Այս պատերազմը, դրան ծնունդ տվող, դրա շուրջ ծավալվող քաղաքական ու տնտեսական իրողությունները վերլուծում են գրեթե բոլորը: Դրանք գործնական ու կարևոր վերլուծություններ են, անշուշտ: Սակայն ինձ համար այս ամենի մեջ ամենակարևորը ոգին է: Նորից ստիպված եմ կրկնել՝ ես ռոմանտիկ «ախցիկ» չեմ, ես խիստ պրագմատիկ մարդ եմ, շախմատիստ, տնտեսագետ – վերլուծաբան, և ասում եմ՝ այս պատերազմի մեջ ամենազարմանալին, հաղթանակի ամենալուրջ գրավականը, մեր անխոցելի, չսպառվող առավելությունը ոգին է:

Յուրաքանչյուր արցախցի գիտի որ պատերազմն արթուն է, անգամ եթե ոչ մի կրակոց չկա, և ինքն էլ է արթուն ու պատրաստ: Իսկ արհավիրքի ամենաթեժ պահին նա ապրում է անբացատրելի, տարօրինակ մի ոգևորություն, որ սահմանակից է, խորթ թող չհնչի՝ երջանկությանը. ողջ լինելու երջանկությանը, հաղթելու երջանկությանը, իրենց ծնողներին, եղբայրներին, զավակներին, անպարտելի, հզոր տեսնելու երջանկությանը: Ես լավ հասկանում եմ այս զգացողությունը, որի աղբյուրն, ի դեպ, ճշգրտորեն ու հիանալի ձևակերպել է իմ կուռքերից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը. Եթե կյանքումդ չես գտել մի բան, որի համար կարելի է մեռնել, ապա ի՜նչ արժեք ունի կյանքդ»:
…Երկար, հոգնեցուցիչ, բացառիկ լեցուն աշխատանքային օրը ավարտվել էր արդեն, և մենք գնում էինք մարտունեցի Առուստամյան Նաիրիենց տուն՝ խորոված ուտելու: Նաիրին, ժպտերես, ծիծաղկոտ Նաիրին, ում մտերիմները «Նաիրիկ» են ասում, որ դեռևս պատանի, անչափահաս, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին: Մարտունու հերոսական «Երրորդ պաշտպանականի» հին ու նոր տղաները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել իրենց լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի կենդանի գոյության հետ: Մենք՝ Ղարաբաղի ոգով արբած… Սեղան ենք նստում Նաիրիկենց տանը: Այն նուն տանը, որի նկուղում առաջին պատերազմի օրերին հրետակոծությունից ապաստան էին գտել Նաիրիկի հայրն ու մայրը, իրենց հարևանների հետ: Գրադի արկը մտել էր տան պարսպի դարպասով, ապա մտել էր նկուղու դռնով և սպանել էր այնտեղ պատսպարված 9 հոգուն էլ. տանտերերին՝ Նաիրիկի ծնողներին և նրանց հարևաններին: Տան միակ արու զավակը՝ տակավին անչափահաս Նաիրին այդ ժամանակ մարտի դաշտում էր, մի քանի կիլոմետր այնկողմ: Մեք վայելում ենք ուրախ ու աշխույժ խոսքուզրույցը, մենք վայելում ենք ղարաբաղյան հիանալի խորովածը, հեռախոսս զանգում է.
  • Հը, ո՞նց է Ղարաբաղը»,- հեռուներից գալիս է Լևոնի ձայնը…
  • Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես»,- ասում եմ ես:
Champord.am

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am