Analitik.am կայքի տնօրենի օգնականը գրավի դիմաց ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանն այսօր` մայիսի 19-ին, ազատ է արձակել Analitik.am կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանին: Այս մասին Օperativ.am-ի թղթակցին հայտնեց Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: «500 հազար դրամ գրավի դիմաց, այսօր Վարդիթեր Գիշյանին ազատ են արձակել»,-ասաց Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ Վարդիթեր Գիշյանը մեղադրվում է Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:
