Charlie Hebdo-ն Ջամալային և Լազարևին պատկերել է երգող խոզերի տեսքով
Քաղաքագետ Վլադիմիր Կոռնիլովը Facebook-ում հրապարակել է ծաղրանկարի լուսանկար ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի համարից՝ նվիրված «Եվրատեսիլ-2016»-ի արդյունքներին: Լուսանկարում Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող երգիչներ Սերգեյ Լազարևն ու Ջամալան ներկայացված են երգող խոզերի տեսքով: Լուսանկարին կից գրառման մեջ գրված է. «Ուկրաինան «Եվրատեսիլում» հաղթեց Ռուսաստանին: Տաղանդը տեղը զիջեց քաղաքականությանը»։
