Թուրքիայում ազատել են արձակել գիտնականներին
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 24 թուրք գիտնական, որոնք ավելի վաղ ձերբակալվել են երկրի հարավարևելյան քրդաբնակ նահանգներում բռնության դեմ բողոք-դիմումի համար, ազատ են արձակվել։ Ավելի վաղ 1128 թուրք և օտար գիտնականներ հրապարակել էին «Մենք չենք լինի այս հանցանքի մի մասը» խորագրով դիմումը, որում Թուրքիայի իշխանություններին կոչ են արել դադարեցնել երկրի հարավ-արևելքում իրականացվող սպանդն ու վերադառնալ բանակցային սեղան՝ «Քրդական հարցի» խաղաղ կարգավորման համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նրանց անվանել է «տգետներ», իսկ Թուրքիայի Կրթության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ վարչական միջոցներ է ձեռնարկելու թուրք գիտնականների դեմ, որոնց ստորագրությունները դրվել են դիմումի տակ։
