Մահարու գիրը վտանգի տակ

Հայ անվանի բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարու կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Մահարու մահվան բոթը լրատվականներում հերքվեց, բայց այն եւս մեկ առիթ դարձավ հաղորդակցվելու մերօրյա լեգենդի, խիզախ կնոջ ու տաղանդավոր արձակագրի հետ: Ամանորից հետո Անտոնինա Մահարու առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա ապրում էր միայնակ՝ ցուրտ տանը, օրվա մեծ մասն անցկացնում  անկողնում, հյուրեր չէր ընդունում մինչեւ լրատվականները կգուժեին իր մահվան բոթը: Հիմա նրա տան առանց փական դուռը չի փակվում,լրագրողներ, ծանոթներ, մտերիմներ գնում են տիկնոջը տեսության,  Կասյան փողոցում գտնվող բնակարանի դուռը, որտեղ ժամանակին ապրել ու ստեղծագործել է հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարին, տարբերվում է մյուսներից: Խամրած սպիտակով հնամաշ անշուք եւ անփական դռան վրա սակայն վսեմ նստած է <<Գուրգեն Մահարի>> գրությունը:Այստեղ ապրում է նրա այրին, որին ի թիվս այլ լրատվամիջոցների, այցելեցինք մենք: Տան ելումուտը հարազատորեն հսկող հարեւանների հարցուփորձից եւ լրատվականների վերջին օրերի ակտիվության առիթով նրանց  դժգոհությունից հետո ներս մտնելու վաստակ ձեռք բերեցինք: Ներսում օդը սթափեցնող սառնություն ուները, հատակը՝ ճռճռացող, պատերին խորը ճաքեր, լույսը նշմարվում էր միայն խորքում, որը ձմեռվա կացարան էր դարձել Անտոնինա Մահարու համար,  փոքրիկ մի սենյակում, ինչպես ողջ տան պատերին Գուրգեն Մահարու լուսանկարներն են, անկյուններում գրքեր, կտավներ, սենյակում տաքացնող փոքրիկ վառարան, Անտոնինա Մահարին տաք հագուստների մեջ, ոչ մի բողոք չունի, Գրողների միությունն ինչպես ինքն ասաց, իրեն օժանդակում է մտահոգվում իր որպիսությամբ,  ինքը որեւէ մեկին դիմելու, առավել եւս օգնություն խնդրելու կարիք չունի.<<Ես իմ տանն ինձ շատ լավ եմ զգում, ամեն ինչ շատ նորմալ է: Մի քիչ ցուրտ է, բայց դա էլ կանցնի: Կարեւորը ես այստեղ ազատ եմ>> Անտոնինա Մահարին հիշում է, որ ինքը Սիբիր  է տեսել, մինչդեռ հիմա ամենակարեւորը՝ ազատություն ունի, ուրեմն կյանքից դժգոհելու որեւէ պատճառ չունի: Նա միայն մի պատգամ ունի.<<Սիրեք իրար, թող բոլորը սիրով ու խաղաղությամբ ապրեն>>:Մինչդեռ ամեն պահի կարող են մուտք գործել այս տուն, որի սենյակներից մեկում փակված է տիկին Անտոնինան, եւ այնտեղից դուրս գալ  արժեքավոր գրական ավարով… Անտոնինա Մահարին ամեն ակնթարթ իր եւ Գուրգեն Մահարու աննկուն սիրո պատմությունն է հիշում ու պատգամում բոլորին: Սիբիրում աքսորի ժամանակ է հանդիպել Գուրգեն Մահարուն, իմացել, որ նա թոքախտով է տառապում,  բայց ամուսնացել: <<Իմ ոդիսականում>> տիկին Մահարին  ներկայացրել է իրենց սիրո պատմությունը, որից կներկայացնենք այս հատվածը. <<Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին… Բայց, որքան էլ տարօրինակ է, «թոքախտ» բառն ինձ ամենեւին չվախեցրեց: Միայն գիտեի, որ հիմա նա իմ կարիքն ուներ ավելի, քան երբեւէ: Այդ պահին նրանից հեռանալ նշանակում էր՝ սպանել: Ես չէի ուզում սպանել մի մարդու, որն ինձ համար թանկ էր եւ իմ կարիքն ուներ… Ռադիոն ամբողջ ժամանակ հաղորդում էր Ստալինի մահվան մասին: Ոչ միայն սփռում էր սրտակեղեք մեղեդիներ, որը մեզ միայն ուրախություն էր բերում: Դեռ հիվանդանոցում որոշել էինք, որ հարսանիքը կլինի Ապրիլի 5-ին, Զատկի օրը: Հիվանդանոցում իմացա, որ Գուրգենին դուրս էին գրելու Ապրիլի 2-ին: Հաջորդ օրը պիտի գնայի նրա ետեւից: Բայց առավոտյան ժամը տասին հանկարծ ինքը հայտնվեց՝ հոգնած ու գունատ: «Խնդրեցի, որ շուտ բաց թողնեն, մեկ րոպե անգամ չէի ուզում այնտեղ մնալ»,-բացատրեց ինձ: Կյանքումս նման տանջահար մարդ ո՛չ տեսել էի, ո՛չ էլ հետո տեսա: Գուրգենի դեմքը կապտավուն էր, չափից դուրս նիհարած ու հնարավորին չափ ջղային: Արդյո՞ք մտքովս անցնում էր, որ նա դեռ 16 տարի էլ կապրի: Ամենեւին: «Գոնե մի տարի, գոնե մի տարի…»,- ասում էր նա: Եվ ես էլ կրկնում էի՝ գոնե մի տարի: Եվ այսպես, պայքարը հայ գրողի կյանքի համար շարունակվում էր… Պարտքս էի համարում շրջապատել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ եւ մինչեւ վերջ մնալ նրան ընկեր: Որքան տանջում էր նրան կյանքը, այնքան ավելի սիրելի էր դառնում ինձ: Չէ՞ որ ես միշտ պարտվածների հետ եմ, իսկ հաղթողները կապրեն եւ առանց ինձ… Որպեսզի հավերժորեն շաղկապեինք մեր բարեկամությունն ու սերը, գնացինք զագս: Պանի Մարիան իսկական հարսանիք էր ձեռնարկել: Մեր հարսանիքին ներկա էին նրան բուժող բժիշկները: Իհարկե` նաեւ մեր հրաշալի Ալիսա Անդրեեւնան: Նա խղճահարված ինձ էր նայում: Բոլորն էին կարծում, որ ես խենթ, բայց ազնիվ քայլ էի անում: Ես որսում էի տարակուսող հայացքները. «Ինչ զարմանալի զույգ է»: Դեռ հիվանդանոցում Ալիսա Անդրեեւնան ասաց, որ տնային պայմաններում թերեւս բուժվի Գուրգենը: Մեր հարսանեկան հանդեսի օրը Գուրգենը գրեց  «Հարսանիք» տխուր բանաստեղծությունը. «Ահա իմ վերջին հարսանիքը, ու հարսնացուն ահա իմ վերջին… բայց դարպասների ետեւում ինձ մահն է սպասում՝ ծաղրաբար հռհռալով»,-մոտավորապես այսպիսին էր նրա բովանդակությունը: Գիտեի, թե ինչ մեծ պատասխանատվություն էի վերցնում վրաս: Եվ այդ զգացումը երբեք չլքեց ինձ: Իսկ վախը՝ չկորցնել այդ տաղանդավոր, անսովոր, բայց եւ հիվանդ մարդուն, ամբողջ կյանքումս կրնկակոխ հետեւեց ինձ եւ թույլ չտվեց ուրախանալ…   >>:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ի՞նչ ես խոսում, Նիկո՛լ․․․ հիբրիդային պատերազմ հրահրողներին դու ես լցրել մեր երկիր․ Արշակ Կարապետյան (video) Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, ապա թիրախավորվել է թերևս շատ կոնկրետ պաշտոնյա. քաղաքագետ Ես բացահայտել եմ ամբողջ կեղծիքն ու թալանը․ ինձ դատի են տվել․ Արթուր Չախոյան (video) Զոհվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին. լրատվամիջոցներ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ Պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում. Fars Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից «տարօրինակ» է թվում՝ իր ոչ հուժկու բնույթով Պատասխանը կլինի ավերիչ. Թեհրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հարվածում են Իրանի գերագույն առաջնորդի նստավայրին․ իրավիճակը պայթում է․ Վարդանյան (video) Իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը. թյուրքագետ Իրանը փակել է իր օդային տարածքը Իրանի օբյեկտներին հարվածներ են հասցվում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից Բաժանում, որը ծաղրում են... (video) Ապրել՝ կյանքի առանցք դարձնելով եղբայրասիրությունը.միասնական աղոթք` Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Իրանի և Իսրայելի տարածքը 2021-ի խոստումները ձախողել է, եկել է 2026-ի խոստումների ժամանակը. «Հրապարակ» Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ» Վերջին շանսն են տվել. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին. ՊՆ Պռոշյանում բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ» Փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու է տալիս պատմական ոճիրը Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ» Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am