ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի մայիսի 25-ին
Կառավարությունն այսօր հաստատեց Ազգային Ժողովի արտահերթ նիստ անցկացնելու որոշումը, որը տեղի կունենա մայիսի 25-ին ժամը 12:00-ին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց օրակարգում ընդգրկել երեք հարց,որոնցից առաջինը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի երրորդ ընթերցումամբ հաստատելու մասին որոշումը, երկրորդը՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է աշխարհազորայիններին աշխատանքային արտոնությունները տալը, ինչպես նաև՝ ՀՀ լիցենզիաների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
