Սեյրան Օհանյանը տեղյակ չէ բանակում բենզին գողանալու դեպքերից
Սահմանին այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է` վերջին ժամանակահատվածի հետ համեմատած և այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով վերջերս մահացած զինծառայողի հոր հայտարարության մասին, թե իր որդին, ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են, քանի որ նա փորձել է կանխել բանակում բենզինի գողությունը, նախարարը վստահեցրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները կզբաղվեն այդ հարցով։ Նախարարը վստահեցրեց նաեւ, որ տեղյակ չէ, թե բանակում բենզին գողանալու դեպքեր են եղել:
