Մաքսանենգ ուրանի խմբաքանակի գնորդները թուրքեր են եղել

«Երկու օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի և կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանն է ձերբակալվել։ Նախնական տեղեկություններով, նա փորձել է Հայաստանից 200 մլն. դոլարի ուրան հանել և ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում։ Երեկ մենք փորձեցինք մանրամասներ իմանալ այս արտառոց գործի մասին։ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում վստահեցնում են, որ ատոմակայանից հնարավոր չէ ուրան դուրս բերել։ Պատասխանելով մեր հարցին, թե ինչպես կարող էին հայ մաքսանենգները, որոնց թվում է Միհրան Մովսիսյանը, ատոմակայանից ուրան դուրս բերել, նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանն ասաց. «Դա բացառվում է»։ Իսկ թե որն է վստահ լինելու հիմքը, և արդյոք Էներգետիկայի նախարարությունն անցկացրել Է ծառայողական քննություն այս հարցի շուրջ, նա չպատասխանեց։ Խնդրի շուրջ աղմուկը բարձրացավ միայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ Միհրան Մովսիսյանը ձերբակալվածների թվում է։ Միհրան Մովսիսյանի մասին հակասական տեղեկություններ կան՝ Արցախի ազատամարտին հերոսաբար մասնակցելուց մինչև դիակապտություն՝ զինվորների թալան։ Երկար տարիներ նա ՀՀ հատուկ ծառայությունների հետ է համագործակցել։ Ավելի ստույգ՝ աշխատել է այդ ծառայություններում 1994– 1999 թվականներին, զբաղեցնելով մաքսային վարչության պետի տեղակալի պաշտոնն անվտանգության գծով։ Նրա ծառայակիցները պատմում են, որ Միհրան Մովսիսյանը հատուկ ուշադրություն էր դարձնում մաքսանենգության գործերի վրա։ Նա ունի բարձր զինվորական կոչում, և այս հանգամանքը, և Միհրան Մովսիսյանի կապը հայկական հատուկ ծառայությունների հետ նոր երանգ են հաղորդում այս գործին։ Փաստորեն ստացվում է, որ ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակիցը թուրքերին ուրան է վաճառել։ Մեր տեղեկություններով, ուրանի խմբաքանակի գնորդները թուրքեր են եղել։ Ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրել մերոնց, հայտնի չէ։ Ըստ մեր աղբյուրի, սակայն, այդ հոդվածը ենթադրում է 12 տարվա ազատազրկում։ Թե մաքսանենգների ձերբակալության օրերին, թե այսօր Հայաստանի ոչ հատուկ, այնքան էլ չեն հավատում այս վարկածին՝ ասելով, որ չի բացառվում, որ Վրաստանի հատուկ ծառայությունները քաղաքական պրովոկացիաներ են անում հօգուտ թուրքերի։ Նախ՝ ապացուցելու համար, որ Հայաստանը միջուկային զենքի պոտենցիալ արտադրող է, երկրորդը՝ անվանարկելու մեր հերոսներին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պատասխանե՛ք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am