Կանանց ու աղջիկների իրավունքները մարդու համընդհանուր իրավունքների անքակտելի մասն են։ Այս մասին կին առաջնորդների գլոբալ ֆորումի բացմանը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ժամանակները փոխվել են, բայց կանանց ու տղամարդկանց միջև անհավասարությունը մնացել է։ Հենց այդ անհավասարությունն է վատացնում ողջ հասարակության հիմքերը, խարխլում աշխարհի հիմքը»,- ասել է Բոկովան՝ համոզմունք հայտնելով, որ ֆորումն ուղերձ կհղի աղջիկների կրթության անհրաժշտության մասին, որպեսզի նրանք կարողանան առաջնորդ դառնալ բիզնեսում, գիտության ու քաղաքականության ոլորտում, իրենց պետություններում։
Նա նշել է, որ շատ աղջիկներ սովորելու փոխարեն ստիպված են աշխատել և ամուսնանալ։ «Մենք պետք է միասին գործենք՝ հաղթահարելու համար այդ խնդիրները»,- վստահ է Բոկովան։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, ով հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, գործակալության հետ զրույցում նշել է, որ կանանց իրավահավասարության հարցն անհրաժեշտ է ներառել քաղաքական օրակարգ։
Նրա կարծիքով՝ «XXI դարը պետք է դառնա կանանց իրավահավասարության դար»։ «Մենք գիտենք, թե ինչպիսի խոչընդոտներ են կան այդ ճանապարհին և ինչ է պետք անել։ Այլևս չի կարելի այդ հարցի լուծումը հետաձգել, անհրաժեշտ է ձեռնարկել վճռորոշ քայլեր»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը