Սոցիալական պայթյո՞ւն, թե՞ պատերազմ. ո՞րը «կընտրի» Ալիևը

«Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը» ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Tert.am-ին հարցազրույց է տվել, որում հույս է հայտնել, որ 2016թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։ Ամերիկացի դիվանագետը նաև նշել է, թե իրենք հույս ունեն, որ կողմերը կդադարեն բռնություն գործածել ու խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում խաղաղության հասնելու՝ նախագահների ընդհանուր նպատակը։ «Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաև աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով` քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը»։ Անդրադառնալով ադրբեջանական կողմից սահմանին տանկեր, խոշոր տրամաչափի ականանետերի կիրառմանը, և հարցին արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմ սկսելուն են միտված Ադրբեջանի գործողությունները: «Երկու նախագահներն իրենք հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և  մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են։ Հույս ունենք, որ 2016թ.-ին հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել, դադարել բռնություն գործածել և խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում, վնասում է նախագահների՝ խաղաղության ընդհանուր նպատակը», ասել է ամերիկացի համանախագահը։ Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պլանավորել են 2016-ին ակտիվացնել նախագահների միջև երկխոսությունը։ Այդ միտքը շարունակաբար կրկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը։ Միջնորդները շարունակելու են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ջանքերով գործադրելով, որպեսի շփման գծի երկայնքով լարվածության էսկալացման ռիսկերի նվազեն: Բայց միջնորդների ջանքերի զուգահեռ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում Ադրբեջանում այս օրերին: Պայթյունավտանգ մթնոլորտ` Ադրբեջանում Սոցիալական պահանջներով բողոքի ակցիաներ են սկսվել Բաքվից 90 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Սիազան քաղաքում, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ի թիվս այլ քաղաքների, երեկվանից լարված իրավիճակ է ստեղծվել նաև հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերում: Ադրբեջանցի ուժայիները փորձում են ճնշել երեկվանից երկրի մի շարք շրջաններում ծավալված բողոքի գործողությունները: Սոցիալական վատ պայմանների, մանաթի արժեզրկման և գնաճի դեմ բողոքող հարյուրավոր մարդիկ այսօր կրկին հավաքվեցին շրջանային վարչակազմի շենքի մոտ: Այստեղ, սակայն, նրանց դիմավորեցին հատուկ ջոկատայինները և ներքին զորքերի զինծառայողները: Ցուցարարներին ցրելու համար Սիազանում ադրբեջանցի ուժայիններն արցունքաբեր գազ կիրառեցին, որից հետո միայն հնարավոր դարձավ իրավիճակը քաղաքում վերահսկողության տակ առնել: Հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերում ևս իրադրությունը երեկվանից շարունակում է լարված մնալ: Meydan TV-ի տեղեկություններով, Ֆիզուլիի շրջանի` ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածի ավելի քան հազար բնակիչներ նախ արգելափակել են Բաքու - Հորադիզ երկաթուղին, ապա մոտակա ջրանցքն են նետել բողոքի ակցիայի վայր ժամանած ոստիկանների ծառայողական մեքենաներից մեկը: Իրավապահների` ցույցը ցրելու փորձերն առավոտյան կողմ այդպես էլ հաջողությամբ չեն պսակվել: Շփման գծից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աղջաբեդի քաղաքում տեղի բնակիչները դեռ երեկ էին արգելափակել դեպի դիրքեր տանող Աղջաբեդի –Աղդամ մայրուղին: Այստեղ ոստիկանությունը փորձել է ձերբակալել ցույցի մասնակիցներից մի քանիսին, սակայն, կենտրոնական հրապարակում հավաքված հարյուրավոր մարդիկ ոստիկաններին ստիպել են նահանջել: Աղջաբեդիում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ծանր սոցիալական պայմաններից դժգոհ երեք երիտասարդներ բարձրացան քաղաքի կենտրոնում գտնվող հինգհարկանի շենքերից մեկի տանիքը` սպառնալով ի նշան բողոքի ցած նետվել: Միայն մյուս ցուցարարների համառ հորդորներից հետո է հնարավոր եղել երիտասարդներին հետ պահել այդ հուսահատ քայլից: Իրադրությունը սրվեց երկրի ևս մեկ բնակավայրում` Բաքվից մոտ 150 կիլոմետր արևելք գտնվող Աղսու քաղաքում: «Ազատության» ադրբեջանական ծառայության տեղեկություններով, այնտեղ մոտ 300 ցուցարարներ հավաքվել են տեղի վարչակազմի շենքի առջև` թույլ չտալով շրջանի ղեկավար Էնվեր Սեիդալիևին լքել իր աշխատավայրը: Նույն աղբյուրի տեղեկություններով, շրջանային վարչակազմի ղեկավարն ի վերջո հանդիպել է վրդովված բնակիչներին` պնդելով, որ երկրում առկա խնդիրների հետ ինքն անձամբ որևէ առնչություն չունի: Հիշեցնենք, որ Ադրբեջանում բողոքի գործողությունները սկիզբ առան ազգային տարադրամի` մանաթի՝ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած կտրուկ արժեզրկումից և դրան հաջորդած՝ սպառողական ապրանքների գնաճից հետո: Երկրի տնտեսությունում խնդիրների առկայությունը չեն հերքում նաև ադրբեջանական իշխանությունները: Ֆինանսների նախարարն օրերս հայտարարեց, որ նավթի գնի կտրուկ անկման պայմաններում երկիրն առնվազն չորս տարի պետք է գտնվի խիստ տնտեսման ռեժիմում: Ստեղծված բավական բարդ իրավիճակը Ալիևին կարող է դրդել արկածախնդիր քայլերի: Երկրի ներսում նա սոցիալական բունտ հանդուրժել չի կարող, քանի որ դա կսպառնա նրան իշխանության կորստով: Իսկ նման մթնոլորտում հասարակության ուշադրությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից շեղելու համար կարող է «ծառայել» ղարաբաղյան շփման գծում իրավիճակի նոր սրացումը` թեկուզ ադրբեջանցի զինվորների կյանքի գնով: Ալիևի համար վաղուց այդ երիտասարդների կյանքը ոչինչ չարժե... Թամար Բագրատունի

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am