Լրագրողի հայցը կքննվի հուլիսի 26-ին
Լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Այդ մասին տեղեկացրեց լրագրողը։ Դատը նշանակված է հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին։
